Լորուտ գյուղի 42–ամյա բնակիչը ձերբակալվել է համագյուղացու սպանության կասկածանքով

Լորուտ գյուղում երկու երիտասարդնեը վիճել էին, որին միջամտել էր տղաներից մեկի հայրն ու կրակել որդու հետ վիճողի վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն բացահայտվել է Լոռու մարզի Լորուտ գյուղի 24-ամյա բնակչի՝ հրազենային մահացու վնասվածք ստանալու դեպքը: Հանցագործություն կատարած 42-ամյա տղամարդը հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Վերջինս ձերբակալվել է՝ համագյուղացու սպանության կասկածանքով, և հարցաքննվել՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու ուղղությամբ:
1 / 3
Սպանություն՝ Լորուտ գյուղում
2 / 3
Սպանություն՝ Լորուտ գյուղում
3 / 3
Սպանություն՝ Լորուտ գյուղում
Հիշեցնենք՝ մարտի 20-ին, վիճաբանություն էր տեղի ունեցել սպանված երիտասարդի և 2003թ. ծնված համագյուղացու միջև, որի մասին վերջինս հայտնել էր հորը՝ նույն գյուղի 42-ամյա բնակչին, որը վրեժխնդիր լինելու նպատակով, նույն օրը՝ ժամը 22:00-ի սահմաններում, կրակել էր 24-ամյա երիտասարդին վրա։
Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ «Վանաձոր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացած երիտասարդը Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքի ավագանու անդամ Էդգար Մելիքսեթյանն է։
Սպանություն Շենգավիթում. 22-ամյա երիտասարդը դանակահարել է 60-ամյա տղամարդու