ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հաստատել է, որ ավելի քան 4000 NLAW հակատանկային համակարգ է ուղարկվել Ուկրաինա։
Տեղեկությունը նախարարը հայտնել է պրանկերներ Վովային ու Լեքսուսին, որոնք զանգահարել են նրան՝ ներկայանալով որպես Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալ։
Բեն Ուոլեսը նաև ասել է, որ շուտով Ուկրաինա կհասնի հակատանկային կառավարվող հրթիռների ևս մեկ մեծ խմբաքանակ։ Նրա խոսքով, Մեծ Բրիտանիայի «սեփական զինանոցը դատարկվում է»։
Նույն զրույցում նախարարն ասել է, որ Լոնդոնը կաջակցի Կիևի իշխանություններին, եթե նրանք վերսկսեն միջուկային ծրագիրը։