ԿԳՄՍՆ–ն կարևորում է երկխոսությունը ոչ պետական դպրոցների հետ. Անդրեասյան

Անկախ դպրոցների «Մեկ ձայն» ասոցիացիան կարող է մասնակցություն ունենալ դպրոցների տնօրենների վերապատրաստման գործընթացին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան կրթահամալիրում այսօր տեղի է ունեցել ոչ պետական դպրոցների տարեկան համաժողովը, որը նախաձեռնել է անկախ դպրոցների «Մեկ ձայն» ասոցիացիան, հայտնում է ԿԳՄՍՆ–ն։
Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան կրթահամալիրում տեղի է ունեցել ոչ պետական դպրոցների տարեկան համաժողով
Համաժողովին ներկա են եղել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ոչ պետական դպրոցների ավելի քան 2 տասնյակ ներկայացուցիչներ:
ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է՝ որոնք են կրթության զարգացման ծրագրի առաջնահերթությունները
Անդրեասյանը շեշտել է, որ ոչ պետական դպրոցների «Մեկ ձայն» ասոցիացիայի կողմից տարբեր օրենսդրական և ռազմավարական փաստաթղթերի առնչությամբ ներկայացվել են մասնագիտական դիտարկումներ, որոնք շատ կարևոր են ոլորտում արդյունավետ քաղաքականության ապահովման համար:
«Նախարարությունը կարևորում է երկխոսությունը ոչ պետական դպրոցների հետ ոչ միայն ժողովների և քննարկումների, այլև ինստիտուցիոնալ ձևաչափով: Մենք հետևողական ենք լինելու համատեղ նախաձեռնությունների իրականացման հարցում` փաստելով հանրակրթության ոլորտի պետական քաղաքականության միասնականությունը»,- ասել է Անդրեասյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը որպես համագործակցության առաջարկություն նշել է, որ անկախ դպրոցների «Մեկ ձայն» ասոցիացիան կարող է մասնակցություն ունենալ դպրոցների տնօրենների վերապատրաստման գործընթացին` ապահովելով իրավական դաշտի պահանջները, ինչպես նաև ներկայացնել պետական դպրոցների հետ համագործակցության առաջարկներ:
Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան կրթահամալիրում տեղի է ունեցել ոչ պետական դպրոցների տարեկան համաժողով
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն էլ ընդգծել է՝ ոչ պետական դպրոցների ներկայացուցիչների քննարկումները հատկապես օրենսդիր մարմնի հետ արդյունավետ և նպատակային են եղել:
«Մասնավորապես, կատարված օրենսդրական փոփոխությունների շնորհիվ 2023 թվականից ոչ պետական դպրոցների կրտսեր դասարանների աշակերտները պետության կողմից կստանան անվճար դասագրքեր: «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխության քննարկումների ժամանակ ասոցիացիայի կողմից ներկայացված առաջարկների մեծ մասը նույնպես ընդունվել է»,- նշել է Գաբրիելյանը:
Համատեղ աշխատանքի արդյունքում հարկային օրենսդրության փոփոխությունների նախագծում ներառված ԱԱՀ հարկման դրույթը չեղարկվել է, որը, ինչպես նշել են ոչ պետական դպրոցների ներկայացուցիչները, չափազանց կարևոր է հետագա գործունեության համար:
Ընդդեմ դպրոցի կուսակցականացման. տնօրեն կարող է դառնալ միայն շարքային կուսակցականը
«Մեկ ձայն» ասոցիացիայի նախագահ Արամ Փախչանյանը ներկայացրել է ասոցիացիային անդամագրվելու հնարավորությունները և նպատակները` նշելով, որ համագործակցությունը հնարավորություն կտա միավորելու ռեսուրսները և մի շարք հարցերի համար գտնելու արդյունավետ լուծումներ:
Նշենք, որ Հայաստանում գործում են 48 ոչ պետական դպրոցներ։