ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Նիլս Աննենի հետ

Կողմերը քննարկել են Հայաստան-Գերմանիա տնտեսական և տեխնիկական համագործակցության հետագա զարգացման հեռանկարները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Բեռլինում հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության պետքարտուղար Նիլս Աննենի հետ։ Տեղեկությունը հայտնում է ԱԽ գրասենյակը։
Նշվում է, որ կողմերը քննարկել են Հայաստան-Գերմանիա տնտեսական և տեխնիկական համագործակցության հետագա զարգացման հեռանկարները։
Երկուստեք ընդգծվել է Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների շարունակական զարգացման կարևորությունը։
Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները երկկողմ և բազմակողմ հետաքրություն ներկայացնող հարցերի շուրջ։
Հիշեցնենք, որ Գրիգորյանը մարտի 21-22-ը ներառյալ գտնվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բեռլինում։ Այցի շրջանակում ԱԽ քարտուղարը մի շարք աշխատանքային հանդիպումներ է ունեցել: