Անհայտ անձը հայտնել Է, որ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում ռումբ կա

«Շերեմետևո» օդանավակայան
Իրավապահներն այժմ ստուգում են իրականացնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Անհայտ անձը հայտնել է, որ Մոսկվայից Երևան մեկնող ինքնաթիռում պայթյունի սպառնալիք կա։ Տեղեկությունը ՏԱՍՍ-ին հայտնել Է իրավապահ մարմինների աղբյուրը։

««Շերեմետևո» օդանավակայանն անանուն հաղորդագրություն է ստացել, որ Մոսկվա - Երևան չվերթի ինքնաթիռը, որը պետք է ժամանի նշանակման կետի օդանավակայան, «ականապատվել» է։ Այժմ ստուգում է իրականացվում», - ասել է գործակալության զրուցակիցը։

Նրա խոսքով ՝ «Շերեմետևո» օդանավակայանն աշխատում է սովորական ռեժիմով։
Նշենք, որ նմանատիպ ահազանգ էր եղել նաև մարտի 17-ին։ Ավելի ուշ պարզվեց, որ այն կեղծ է։