Ուկրաինան մարդասիրական միջանցքների հարցերով ոչինչ չի անում. Բասուրին

Մարդասիրական միջանցքների հարցը շարունակում է մնալ ամենակարևոր խնդիրներից մեկը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Ուկրաինան մարդասիրական միջանցքների հարցերով ոչինչ չի անում փաստորեն։ Նման հայտարարություն է արել Դոնեցկի ազգային միլիցիայի պաշտոնական ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը Россия 24 հեռուստաալիքի եթերում:
«Այս ամբողջ ժամանակ, որ Ուկրաինան հայտարարում է, թե կազմակերպում է կամ ցանկանում է հումանիտար միջանցքների հարցը կազմակերպել, փաստորեն, ոչինչ չի անում»,–ասել է Բասուրինը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 26–րդ օրը։