Ուկրաինայի մայրաքաղաքում և Կիևի մարզում պարետային ժամ է սահմանվում

Կիև
Տները լքելու արգելքը կգործի երկուշաբթիից մինչև չորեքշաբթի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի - Sputnik. Այսօրվանից Կիևում և Կիևի մարզում պարետային ժամ կգործի։ Տեղեկությունը հայտնում է Կիևի մարզային ռազմական վարչակազմը:
«Կիևում և Կիևի մարզում ուժեղացված պարետային ժամ է սահմանվում մարտի 21-ին, ժամը 20.00-ից (Երևանի ժամանակով` ժամը 22։00) մինչև մարտի 23-ը, ժամը 07.00-ն (Երևանի ժամանակով` ժամը 08։00)։ Առանց անցագրի կարգելվի տեղաշարժը ամբողջ քաղաքում։ Թույլատրվում է դուրս գալ միայն մոտակա թաքստոց հասնելու համար»,– նշված է հաղորդագրության մեջ։
ՌԴ–ի հետ համաձայնեցվել է տարհանման 8 մարդասիրական միջանցք. Ուկրաինայի փոխվարչապետ
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 26–րդ օրը։