Ուկրաինացի զինվորականները կրակում են Մարիուպոլը լքող քաղաքացիական մեքենաների վրա. Պուշիլին

Մարիուպոլ
Ուկրաինական կողմը փորձում է ոչնչացնել նրանց, ովքեր փորձում են փրկվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Ուկրաինական զինվորականները ծանր տեխնիկա են կիրառում Մարիուպոլը լքելու փորձ անող մարդկանց շարասյուների ուղղությամբ։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը։
«Այսօր շարունակվել է մարդկանց տարհանումը ազատագրված Մարիուպոլից։ Բայց մենք արձանագրել ենք, որ շարասյուները գնդակոծվել են։ Բավականին ծանր տեխնիկա է կիրառվում այն մարդկանց ուղղությամբ, որոնք փորձում են դուրս գալ քաղաքից։ Սկզբում նրանց պատանդ էին պահում, հիմա էլ փորձում են պարզապես ոչնչացնել», - ասել է Պուշիլինը ռուսական «Առաջին ալիքի» եթերում։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 26–րդ օրը։