Տեղումները Հայաստանի մեծ մասում կշարունակվեն. եղանակի տեսություն

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 21-22-ը, 23-ի, 25-ի գիշերը և երեկոյան առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյուն:
Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 23-ի և 25-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-7 մ/վ, մարտի 20-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Եղանակի տեսություն
Օդի ջերմաստիճանը մարտի 21-22-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով:
Ամենացածր ջերմաստիճանը կգրանցվի Գեղարքունիքում՝ -11 (գիշերը), ամենաբարձրը՝ Արմավիրի մարզում՝ +6 աստիճան։
Երևանում մարտի 21-ի գիշերը, 23-ի, 25-ի գիշերը և երեկոյան, 24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով: Մարտի 21-ի ցերեկը, 22-ին, 23-ի և 25-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ջերմաստիճանը մայրաքաղաքում սպասվում է ցերեկը +3-ից +5, երեկոյան՝ 0-ից +2 աստիճան։