ԵՐԵՎԱՆ, 20 մարտի - Sputnik. Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) Էթիկայի հանձնաժողովը 6 ամսով որակազրկել է ռուսաստանցի շախմատիստ Սերգեյ Կարյակինին՝ Ուկրաինայում Ռուսաստանի զորքերի գործողություններին հրապարակային աջակցություն հայտնելու համար։
«Սերգեյ Կարյակինը մեղավոր է ճանաչվել ՖԻԴԵ-ի էթիկայի կանոնագրքի 2.2.10 հոդվածը խախտելու մեջ։ Նրան արգելվում է մասնակցել ՖԻԴԵ-ի մրցաշարերին։ Որոշումն ուժի մեջ է մտնում մարտի 21-ից»,- նշված է ՖԻԴԵ-ի հայտարարությունում։
2.2.10 հոդվածը ենթադրում է պատիժ շախմատի եւ ՖԻԴԵ-ի հեղինակությանը վնաս հասցնելու համար։
Որակազրկման պատճառով Կարյակինը հնարավորությու չի ունենա մասնակցել հունիսի 16-ից հուլիսի 7-ն անցկացվելիք աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարին։