Ռուսաստանում ԱՄՆ դեսպանին կանչել են ԱԳՆ և բողոքի նոտա հղել Բայդենի խոսքերի պատճառով

ՌԴ ԱԳՆ
Ջոն Սալիվանին զգուշացրել են, որ Ռուսաստանի դեմ ձեռնարկվող թշնամական գործողությունները վճռական և կոշտ հակահարված կստանան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանին կանչել են ԱԳՆ և բողոքի նոտա հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի արտահայտությունների պատճառով։ Տեղեկությունը հրապարակվել է Ռուսաստանի ԱԳՆ կայքում։
Ըստ հաղորդագրության` դեսպանին ասվել է, որ ԱՄՆ նախագահի նման հայտարարությունները, որոնք հարիր չեն բարձր պաշտոն զբաղեցնող պետական գործչին, ռուս-ամերիկյան հարաբերությունները խզման եզրին են հասցնում։ Դեսպանին զգուշացրել են, որ Ռուսաստանի դեմ ձեռնարկվող թշնամական գործողությունները վճռական և կոշտ հակահարված կստանան։
Դեսպանին հիշեցրել են նաև ռուս դիվանագետներին ԱՄՆ-ում աշխատելու նորմալ պայմաններ ապահովելու անհրաժեշտության մասին։
Հիշեցնենք` վերջերս ԱՄՆ նախագահն իր ռուս գործընկերոջն անվանել էր «ռազմական հանցագործ, արյունալի բռնապետ, ավազակ»։
Պուտինը Բայդենին չի պատասխանում, քանի որ իմաստուն է և հեռատես. Պեսկով