Ռուսաստանի և Իրանի հարաբերությունները մոտ ժամանակներս կարող են նոր թափ ստանալ. Ճաղարյան

Իրանում Ռուսաստանի դեսպան Լևան Ճաղարյանը. Արխիվային լուսանկար
Լևան Ճաղարյանը հայտնել է, որ Նովրուզից հետո դրական փոփոխություններ են սպասվում ռուս-իրանական հարաբերություններում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Ռուսաստանի և Իրանի հարաբերությունները առևտրի և ֆինանսական ոլորտներում մոտ ժամանակներս կարող են նոր թափ ստանալ։ «Россия 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Իրանում Ռուսաստանի դեսպան Լևան Ճաղարյանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Հույս ունեմ, որ Ամանորի արձակուրդն ավարտելուց անմիջապես հետո (խմբ.` Իրանում Նովրուզի տոնից հետո), մեր երկկողմ հարաբերությունները, առաջին հերթին, ֆինանսատնտեսական և առևտրային ոլորտում նոր թափ կստանան՝ ի շահ մեր ժողովուրդների»,–ասել է դեսպանը:
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ պատրաստվում են փաստաթղթեր, որով երկու երկրների գործընկերությանը նոր թափ կհաղորդվի:
Նովրուզը պաշտոնապես նշվում է մարտի 21-ին (տոնակատարությունները սկսվել են մարտի 20-ին)։ Պարսկերենից թարգմանաբար Նովրուզ նշանակում է նոր օր և խորհրդանշում է գարնան գալը և կյանքի նոր փուլի սկիզբը։