ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. 2022 թվականի փետրվարի 24-ից մարտի 17-ը ՌԴ-ի, Ուկրաինայի և Բելառուսի ավելի քան 1400 քաղաքացի է գրանցվել ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում։ Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են պետռեգիստրից։
Այսպիսով` 2022 թվականի փետրվարի 24-ից մարտի 17-ը` ՌԴ-ի, Ուկրաինայի և Բելառուսի քաղաքացիների և/կամ իրավաբանական անձանց մասնակցությամբ գրանցվել է 224 իրավաբանական անձ։ Նույն ժամանակահատվածում ՌԴ-ի, Բելառուսի և Ուկրաինայի թվով 821 քաղաքացիներ հաշվառվել են որպես Ա/Ձ։
Նշենք, որ պատժամիջոցների ֆոնին ընկերություններից շատերը ու Ա/Ձ–ները Հայաստանն ընտրել են որպես բիզնես վարելու ամենահարմար վայր։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 26–րդ օրը։