«Պոշոլանց Վիգենը» Լորուտի գյուղամիջում կրակել է որդու հետ վիճաբանած երիտասարդի վրա

Վիրավորը Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքի ավագանու անդամ է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Երեկ` մարտի 20-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում։ Տուժածն ավագանու ադամ է։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Ժամը 23։15-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի»,–գրում է կայքը։
Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորին, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նա Լոռու մարզի Լորուտ գյուղի բնակիչ՝ 25-ամյա Էդգար Մելիքսեթյանն է։
Ոստիկանները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ, պարզել են, որ նույն օրը, ժամը 19։30-ի սահմաններում գյուղում վիճաբանություն է տեղի ունեցել Է. Մելիքսեթյանի և ևս 1 անձի` 19-ամյա Նաիրի Մաթևոսյանի միջև։
Կրակոցներ Երևանում. քրեական աշխարհում հայտնի «Արտյոմ Կանևսկոյի» ընկերը հիվանդանոցում է
Վերջինս վիճաբանության մասին հայտնել է իր հորը՝ 43-ամյա Վիգեն Մաթևոսյանին (որըգյուղում հայտնի է «Պոշոլանց Վիգեն» մականունով), ինչից հետո վերջինս էլ, ըստ նախնական տեղեկությունների, վրեժխնդիր լինելու նպատակով գյուղամիջում դեռևս չպարզված հրազենից կրակել է Է. Մելիքսեթյանի վրա։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Ն. և Վ. Մաթևոսյաններին և հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։
Կայքի տեղեկություններով՝ վիրավոր Է. Մելիքսեթյանը Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքի ավագանու անդամ է։