ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Պորտուգալիան Հայաստանին 400 հազար 140 դեղաչափ «Պֆայզեր» պատվաստանյութ է նվիրաբերել, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Դրա առաջին մասնաքանակն արդեն Հայաստանում է:
Պորտուգալիայի կառավարության կողմից նվիրաբերված COVID-19 դեմ «Պֆայզեր» պատվաստանյութի առաջին մասնաքանակը Հայաստանում է
Այսօր առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման կենտրոնի «Ռեֆերենս» լաբորատորիայում պատվաստանյութի խմբաքանակը առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանին են հանձնել Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինը, Լեհաստանի դեսպանի առաջին խորհրդական Կրիժշտոֆ Բարչակը»,–ասված է հաղորդագրության մեջ:
Պորտուգալիայի կառավարության կողմից նվիրաբերված COVID-19 դեմ «Պֆայզեր» պատվաստանյութի առաջին մասնաքանակը Հայաստանում է
«Հայաստանում արդեն 2 միլիոնից ավելի դեղաչափ պատվաստում է իրականացվել, 950 հազարից ավելի մարդ ամբողջապես պատվաստվել է: Մեր երկիրն անում է ամեն բան պատվաստանյութերի բազմազանությունն ապահովելու համար, և այս նվիրատվությունը ևս մեկ քայլ է պատվաստանյութերի հասանելիությունն ապահովելու հարցում»,- նշել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը։
Covid 19-ի դեմ «Պֆայզեր» պատվաստանյութի մյուս մասնաբաժնի առաքումը Հայաստան նախատեսվում է ապրիլին:
Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 21-ով։ Վարակի զոհ է դարձել 3 մարդ։