Նիկոլ Փաշինյանը նոր օգնական ունի

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր օգնական է նշանակել։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության e-gov հարթակից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով` Հակոբ Աբրահամյանին 2022 թվականի մարտի 21-ից նշանակել վարչապետի օգնական»,– նշված է որոշման մեջ։
Հիշեցնենք, որ հունվարի 26-ին Փաշինյանն ազատել էր աշխատանքից իր օգնական Նաիրի Սարգսյանին, ով այդ պաշտոնն էր զբաղեցնում 2018 թվականի հունիսի 1-ից։