Մ-14 միջպետական ավտոճանապարհի՝ դեպի Դրախտիկ տանող հատվածը երկկողմանի փակ է

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի - Sputnik. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 21-ին՝ ժամը 21։15-ի դրությամբ, Մ-14 միջպետական ավտոճանապարհի 7-րդ կիլոմետր հատվածը (դեպի Դրախտիկ) ձնահյուսի և հողային բերվածքների (մոտ 300 խմ) պատճառով երկկողմանի փակ է։
Այժմ «Ծովագյուղի ՃՇՇ» ընկերության կողմից իրականացվում են ճանապարհի մաքրման և բացման աշխատանքներ։
Ավելի վաղ ԱԻՆ-ը հայտնել էր, որ հանրապետությունում կան բազմաթիվ փակ ու դժվարանցանելի ճանապարհներ։