Խաչատուրյանն ու Թրեյսին քննարկել են ՀՀ–ԱՄՆ համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ–ում ԱՄՆ դեսպանը ՀՀ նախագահին շնորհավորել է պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից։
Դեսպանը շնորհավորել է նախագահ Խաչատուրյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Միացյալ Նահանգների միջև տարբեր ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ:
Նշենք, որ ՀՀ նախագահն այսօր ընդունել է նաև ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին։