ԵՐԵՎԱՆ, 21 մարտի - Sputnik. Ինը ռուս գերիների փոխանակումը Մելիտոպոլի քաղաքապետ Իվան Ֆյոդորովի հետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև փոխանակման առաջին փաստն է, հայտարարել է ՌԴ Մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան։
«Առաջին փոխանակումը տեղի ունեցավ, ինը մարդ, նրանց մի մասը այն ցուցակից են, որն ինձ մոտ ձևավորվում է դիմումների ճանապարհով։ Ես մեծ հույս ունեմ, ոչ մենք չեն ձգձգի ցուցակների, քարտերի, գործընթացների հարցում»,-ասել է Մոսկալկովան Russia Today-ի «Антонимы» հաղորդման եթերում։
ՌԴ ՄԻՊ-ը հաստատել է նաև, որ ինը ռուս գերիները փոխանակվել են Մելիտոպոլի քաղաքապետ Իվան Ֆյոդորովի հետ։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 26–րդ օրը։