ՀՀ–ում կորոնավիրուսի դեմ բուստեր ստացածների թիվը 31 000-ից անցել է

Առողջապահության նախարարությունը նոր տվյալներ է ներկայացրել պատվաստումների ընթացքից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Հայաստանում պատվաստումային գործընթացը շարունակվում է։ Առողջապահության նախարարությունը նոր տվյալներ է ներկայացրել պատվաստումների ընթացքից։
Մասնավորապես, Հայաստանում ընդհանուր առմամբ պատվաստվել է 2 096 312 անձ։ Կորոնավիրուսի դեմ պատվաստման առաջին դեղաչափը ստացել է 1 105 361 անձ, իսկ ամբողջապես պատվաստվել են 957 017–ը։ Բացի այդ, բուստեր է ստացել 31 434 անձ։
Հայաստանում կորոնավիրուսի դեմ բուստեր է ստացել 28 000-ից ավել անձ
Հիշեցնենք, որ մարտի 14-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի դեմ կատարվել է 2 078 121 պատվաստում։
Ավելի քան 28 հազար մարդ էլ կորոնավիրուսի դեմ բուստեր դեղաչափ է ընդունել։