ՀՀ նախագահն ընդունել է ՌԴ դեսպանին

Խաչատուրյանն ու Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Դեսպանը շնորհավորել է նախագահ Վահագն Խաչատուրյանին Հայաստանի Հանրապետության նախագահի պատասխանատու պաշտոնը ստանձնելու առթիվ:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-ռուսական հարաբերությունների հարուստ օրակարգի շուրջ:
Հիշեցնենք` ՀՀ նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանի երդմնակալության արարողությունը կայացավ կիրակի` մարտի 13–ին։ Նա ՀՀ նախագահ է ընտրվել մարտի 3-ին Հայաստանի Ազգային ժողովի իշխող խմբակցության` ՔՊ–ի 71 պատգամավորների միաձայն քվեարկությամբ։