Հանրային տրանսպորտից օգտվելը մատչելի չէ. ՄԻՊ–ն այցելել է «Արև-երեխաներ» կենտրոն

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն այցելել է «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպություն (21 մարտի, 2022թ). Երևան
Դաունի համախտանիշ ունեցող երեխաների ծնողներից շատերը դժգոհել են, որ երեխաներին չեն կարողանում ուղարկել մշակութային միջոցառումներին, քանի որ իրենք ոչ միշտ են կարողանում վճարել նաև ուղեկցողի մուտքի տոմսի համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Արևների համաշխարհային օրվա շրջանակներում այսօր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն այցելել է «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպություն, հայտնում են ՄԻՊ մամուլի ծառայությունից:
Կենտրոնը ծառայություններ է մատուցում Դաունի համախտանիշ ունեցող երեխաներին, զբաղվում նրանց առողջության և զարգացման հիմնախնդիրներով:
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն այցելել է «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպություն (21 մարտի, 2022թ). Երևան
Կենտրոնի հիմնադիր Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի և կենտրոնի ներկայացուցիչների հետ պաշտպանը քննարկել է Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց իրավունքների իրացման հետ կապված խնդիրները:
Քրիստինե Գրիգորյանը զրուցել է նաև շահառուների, նրանց ծնողների հետ, պատասխանել ծնողներին հուզող հարցերին։ Ծնողներից շատերը բարձրաձայնել են հանրային տրանսպորտից օգտվելու, ինչպես նաև մշակութային կյանքին մասնակցելու մատչելիության հարցեր։
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն այցելել է «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպություն (21 մարտի, 2022թ). Երևան
Մասնավորապես ծնողներից շատերն իրենց մտահոգությունն են հայտնել, որ երեխաների նախասիրություններից հանդիսացող մշակութային միջոցառումները ոչ բոլոր դեպքերում են հասանելի ֆինանսական միջոցների սղության պատճառով՝ նկատի ունենալով, որ իրենք ոչ միշտ են կարողանում վճարել նաև ուղեկցողի մուտքի տոմսի համար:
Կարևորելով կենտրոնի գործունեությունը՝ Քրիստինե Գրիգորյանը վերահաստատել է հանձնառությունը պաշտպանի աշխատակազմի և կենտրոնի ինստիտուցիոնալ համագործակցությունը շարունակելու վերաբերյալ։
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն այցելել է «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպություն (21 մարտի, 2022թ). Երևան