Հայաստանի հավաքականը Չեռնոգորիայի հետ խաղից առաջ նոր կորուստ ունի

Սարգիս Ադամյան. Արխիվային լուսանկար
Հայաստանի հավաքականը պատրաստվում է Չեռնոգորիայի և Նորվեգիայի հավաքականների հետ ընկերական հանդիպումներին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Բելգիական «Բրյուգեի» հարձակվող Սարգիս Ադամյանը չի կարողանա միանալ Հայաստանի հավաքականին ընկերական խաղերի նախօրեին։ Տեղեկությունը հաղորդում է երկրի ֆուտբոլի ֆեդերացիան:
Նշվում է, որ Ադամյանը վնասվածք է ստացել Բելգիայի առաջնության վերջին տուրում: Նրա փոխարեն հավաքական է հրավիրվել «Ուրարտուի» հարձակվող Արթուր Միրանյանը։
Վնասվածքի պատճառով հավաքականի մարզաշապիկով խաղադաշտ դուրս չի գա նաև ամերիկյան «Կոլամբուսի» խաղացող Լուկաս Սելարայանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ պաշտպան Հովհաննես Համբարձումյանը նույնպես չի միանա ազգային թիմին: Նրա կորոնավիրուսի թեստը դրական է։
Մարտի 21-ին Խոակին Կապառոսի սաները սկսել են նախապատրաստվել Չեռնոգորիայի և Նորվեգիայի հավաքականների հետ ընկերական հանդիպումներին: Դրանք տեղի կունենան համապատասխանաբար մարտի 24-ին և 29-ին Երևանում և Օսլոյում։