Չինաստանում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել. սրահում 133 մարդ է եղել

Կործանված ինքնաթիռում գտնվող մարդկանց ճակատագրի մասին այս պահին տեղեկություններ չկան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Չինաստանի հարավում կործանվել է China Eastern ավիաընկերության ուղևորատար Boeing 737 ինքնաթիռը։ Տեղեկությունը հայտնել է Չինաստանի ազգային հեռուստաընկերությունը: Սոցցանցերում արդեն իսկ տեսանյութեր են հայտնվել ինքնաթիռի կործանումից։
Չինական հեռուստաընկերության տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 133 մարդ։
Ինքնաթիռը վթարի է ենթարկվել Չինաստանի հարավի Գուանսի-Չժուանի ինքնավար շրջանում։
Տղամարդն ավիավթարից մի քանի րոպե առաջ մորը սելֆի է ուղարկել
Զոհվածների և վիրավորների մասին տեղեկություններ չկան, սկսվել են որոնողափրկարարական աշխատանքներ:
Հայտնի է, որ վթարի վայրում անտառային հրդեհ է բռնկվել։