Բուք, մերկասառույց, ձյուն... Իրավիճակը՝ Հայաստանի ճանապարհին

Սյունիքի մարզի Կապան, Քաջարան, Մեղրի, Լոռու մարզի Վանաձոր, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Տավուշի մարզի Դիլիջան քաղաքներում տեղում է ձյուն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի - Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ-Շորժա, Վայոց ձորի մարզի Վայք-Ջերմուկ, Գնդեվազ-Ջերմուկ, Արարատի մարզի Լանջառ-Լուսաշող, Շիրակի մարզի Մեծ Ալագյազ-Արթիկ, Արթիկ-Մանթաշ, Ցողամարգ-Բավրա, Ամասիայի և Աշոցքի, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները:
Վայք-Սիսիան-Գորիս-Կապան ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է, իսկ մարդատարների համար (երթևեկելի է միակողմանի)՝ դժվարանցանելի:
Վանաձոր-Դիլիջան, Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի, Տավուշի մարզի Իջևան քաղաքից Բագրատաշեն և Նոյեմբերյան-Կիրանց ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար, մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի:
Լոռու մարզի Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները, Ալավերդի-Ջիլիզա և Տաշիր-Բլագոդարնոյե, Սյունիքի մարզի, Արագածոտնի մարզի Ապարանի, Թալինի, Շիրակի մարզի Մարալիկի, Լանջիկի միջհամայնքային ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Արագածոտնի մարզի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Սյունիքի մարզի Կապան, Քաջարան, Մեղրի, Լոռու մարզի Վանաձոր, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Տավուշի մարզի Դիլիջան քաղաքներում տեղում է ձյուն։
Սյունիքի գյուղերում հացի մատակարարման ու այլ խնդիրներ կան. ձյունը փակել է ճանապարհները
Արագածոտնի մարզի Արագածի, Շիրակի մարզի Աշոցքի, Արթիկի, Մարալիկի և Ամասիայի տարածաշրջաններում և Հովունի-Ջաջուռ-Կապս-Քեթի ավտոճանապարհին բուք է:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է, մարդատարների համար՝ բաց։ Ռուսական կողմում կա մոտ 400 բեռնատար ավտոմեքենա։