ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. «Ազիմուտ» ավիաընկերությունը հավելյալ թռիչքներ կիրականացնի, տեղեկանում ենք ավիափոխադրողի պաշտոնական էջից։
«Մարտի 22-26-ն «Ազիմուտը» հավելյալ թռիքչներ կիրականացնի Երևանից, Ստամբուլից, Դուբայից, Թել Ավիվից և Բիշքեքից դեպի Մոսկվա, Սոչի և Միներալնիե Վոդի»,–ասված է հաղորդագրության մեջ։
Ուկրաինայի իրադրության սրման պատճառով Դոնի Ռոստովում, Կրասնոդարում, Անապայում, Գելենջիկում, Էլիստայում, Ստավրոպոլում, Բելգորոդում, Բրյանսկում, Օրյոլում, Կուրսկում, Վորոնեժում և Սիմֆերոպոլում օդանավակայանների աշխատանքը դադարեցվել է: