Արցախահայության իրավունքների ու Արցախի կարգավիճակի հարցն առանցքային է. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 40-րդ արտահերթ նիստին (մարտի, 2022թ). Փարիզ. Արխիվային լուսանկար
ԱԳ նախարարը կարևորեց նաև Արցախի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերականգնումը` ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մանդատի ներքո։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Հայաստանի իշխանության համար առանցքային է արցախահայության իրավունքների ու Արցախի կարգավիճակի հարցը։ Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Մեր կառավարություն ուղենիշն է` կառուցել խաղաղություն տարածաշրջանում։ Անշուշտ դրա կարևորագույն մասն է ԼՂ շուրջ խաղաղ բանակցությունների վերսկսումը, Հայաստանի ու Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության պայմանագրի բանակցումը և հետո կնքումը։ Մեզ համար սկզբունքային ու առանցքային է արցախահայության իրավունքների ու Արցախի կարգավիճակի հարցը»,– ասաց Միրզոյանը։
ԱԳ նախարարը կարևորեց նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերականգնումը` ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մանդատի ներքո։
Միրզոյանը հիշեցրեց, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության միջնորդությամբ ՀՀ ԱԳ նախարարների երկու հանդիպում է կայացել` 2021թ–ին Նյու Յորքում և Փարիզում։
Ադրբեջանի տարածքային հարցը չի կարող քննարկվել առանց Կարսի պայմանագրի. Հարությունյան
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը Հայաստանի առաջարկել է հարաբերությունների կարգավորման 5 սկզբունքներ։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ներկայացրել է Ադրբեջանի կողմից առաջադրված սկզբունքների վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը, ըստ որի` Ադրբեջանի ԱԳՆ առաջարկում նշված կետերն ամբողջությամբ չեն արտացոլում առկա խնդիրների ողջ օրակարգը։ Հայկական կողմի համար սկզբունքային և հիմնարար է, որ հստակ երաշխավորվեն արցախահայության իրավունքները և ազատությունները, վերջնականապես հստակեցվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։