Զելենսկին Ուկրաինայում ռազմական դրությունը 30 օրով երկարաձգելու մասին օրենք է ստորագրել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին (25 փետրվարի, 2022թ): Կիև. Արխիվային լուսանկար
Ուկրաինայում ռազմական դրությունը մարտի 26-ից կերկարաձգվի մեկ ամսով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայում ռազմական դրության գործողության ժամկետը 30 օրով երկարաձգելու մասին օրենք է ստորագրել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Գերագույն ռադային։
«Ուկրաինայի նախագահը 20.03.2022 թվականի դրությամբ ստորագրել է «Ուկրաինայում ռազմական դրության գործողության ժամկետի երկարաձգման մասին» N 2119-IX հրամանագիրը հաստատելու մասին օրենքը։ Այդ օրենքով Ուկրաինայում ռազմական ժամանակի գործողության ժամկետը երկարաձգվել է մարտի 26-ին ՝ ժամը 05:30-ից մինչև 30 օրով»,–ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 25–րդ օրը։