Ոչնչացվել է օտարեկրյա վարձկանների կենտրոնն ու քսանյութերի բազան․ ՌԴ ՊՆ

Մասնավորապես, Նեժինսկի վերանորոգման գործարանում ծովային տեղակայման թևավոր հրթիռներով ոչնչացվել են մարտական գործողություններում վնասված ուկրաինական զրահատանկային տեխնիկայի վերանորոգման արտադրամասերը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. ՌԴ ԶՈւ-ն հարված է հասցրել Ուկրաինայի հատուկ գործողությունների ուժերի պատրաստման կենտրոնին, որտեղ տեղակայված էին օտարերկրյա վարձկանները, հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
Հաղորդվում է, որ Ժիտոմիրի մարզի Օվրուչ բնակավայրի հատվածում ավելի քան 100 զինվորականներ և օտարերկրյա վարձկաններ են ոչնչացվել:
Մեծ հեռահարության բարձր ճշգրտության զենքով հարվածներ են հասցվել Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներին։ Գիշերը ՌԴ-ի օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան խոցել է Ուկրաինայի 62 ռազմական օբյեկտ, ՀՕՊ-ի միջոցներով օդում խոցվել է մեկ ուկրաինական Մի-8 ուղղաթիռ, վեց անօդաչու թռչող սարք, ներառյալ մեկ «Բայրաքթար ՏԲ-2»:
Կասպից ծովից արձակված «Կալիբր» հրթիռներով, ինչպես նաև Ղրիմի օդային տարածքից՝ «Կինժալ» համալիրներով ոչնչացվել է վառելանյութերի և քսանյութերի պահպանման խոշոր բազա:
Նովոսելովկա Վտորայա բնակավայրի ուղղությամբ ԴԺՀ ստորաբաժանումներն առաջ են շարժվել 3 կիլոմետր խորությամբ, անցել Կամենկա-Վերխնետորեցկոյե ճանապարհը և մարտ են մղում Ուկրաինայի զինված ուժերի օդադեսանտային բրիգադի պարաշյուտ-դեսանտային գումարտակի դեմ։
Լվովում արևմտյան դիվանագետների դեմ ահաբեկչություն է նախապատրաստվել. ՌԴ ՊՆ
Ընդհանուր առմամբ Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել է 207 անօդաչու սարք, 1 467 տանկ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգի 148 կայանք:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 25–րդ օրը։