ԵՐԵՎԱՆ, 20 մարտի - Sputnik. Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, բժիշկները նրա մոտ սեպտիկ շոկ են ախտորոշել: РЕН ТВ-ն հայտնում է, որ նրան կրկին դեղորայքային կոմայի մեջ են գցել։
«Բժիշկները նրան կրկին դեղորայքային կոմայի մեջ են գցել»,–հայտնել Է հեռուստաալիքի աղբյուրը:
Նշվում է, որ վերջին մեկ օրվա ընթացքում պատգամավորի առողջական վիճակում բացասական դինամիկա կա, թոքերի այտուցն ավելացել է։
Միաժամանակ, ՌԻԱ Նովոստին, հղում անելով Լիբերալ-դեմոկրատական կուսակցությանը, հայտնում է, որ Ժիրինովսկու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Կուսակցությունից հայտնել են, որ ամեն ինչ ընթանում է ըստ պլանի, և Ժիրինովսկին շարունակում է իր բուժումն ու վերականգնումը։