ԵՐԵՎԱՆ, 20 մարտի - Sputnik. Ներքին տեղահանված անձանց և փախստականների թիվը, որոնք Ուկրաինայում տիրող իրավիճակի հետևանքով հեռացել են մշտական բնակության վայրից, հասել է 10 միլիոնի, հայտնել է ՄԱԿ-ի Փախստականների գործերի գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին:
«Ուկրաինայի պատերազմն այնքան ավերիչ է, որ 10 մլն մարդ լքել են իրենց տները»,–գրել է Գրանդին Twitter-ի իր էջում:
Նշենք, որ Ուկրաինայի բնակչությունը մոտ 44 մլն է։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 25–րդ օրը։
Հումանիտար միջանցքներ տրամադրելու մասին ռուս-ուկրաինական մի քանի պայմանավորվածություն է արդեն կյանքի կոչվել, որպեսզի խաղաղ բնակչությանը կարողանա հեռանալ մարտական գործողությունների շրջաններից։