Ուկրաինայում դադարեցրել են մի շարք ընդդիմադիր կուսակցությունների գործունեությունը

Վլադիմիր Զելենսկի. Արխիվային լուսանկար
Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը դադարեցրել է մի շարք կուսակցությունների գործունեությունը, որոնց թվում են «Ընդդիմադիր հարթակ - հանուն կյանքի»(ОПЗЖ) և «Շարիայի կուսակցությունը»:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի - Sputnik. Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը (СНБО) երկրում ռազմական դրության ընթացքում դադարեցրել է որոշ քաղաքական կուսակցությունների ցանկացած տեսակի գործունեությունը։ Դրանց թվում են «Ընդդիմադիր հարթակ - հանուն կյանքի»(ОПЗЖ) կուսակցությունը և «Շարիայի կուսակցությունը», հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«ԱԱՊԽ-ն որոշել է ռազմական դրության ընթացքում դադարեցնել մի շարք քաղաքական կուսակցությունների ցանկացած գործունեություն»,- նրա խոսքերը մեջբերում է «УНИАН» գործակալությունը։
Խոսքը Վիկտոր Մեդվեդչուկի «Ընդդիմադիր հարթակ - հանուն կյանքի» (ОПЗЖ) կուսակցության, «Շարիայի կուսակցության» և «Մերոնք»(«Наши») կուսակցության մասին է։ Բացի այդ, դադարեցվել է «Ընդդիմադիր դաշինք», «Ձախ ընդդիմություն», «Ձախ ուժերի միություն», «Դերժավա», «Ուկրաինայի առաջադիմական սոցիալիստական կուսակություն», «Ուկրաինայի սոցիալիստական կուսակցություն», «Սոցիալիստներ», «Վլադիմիր Սալդոյի դաշինք» կուսակցությունների գործունեությունը։
Ուկրաինայի արդարադատության նախարարությանը հանձնարարվել է «անհապաղ» համապատասխան միջոցներ ձեռնարկել վերոնշյալ քաղաքական ուժերի նկատմամբ։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 25–րդ օրը։