Պետք է մոբիլիզացնել ռեսուրսները ձնամաքրման աշխատանքների համար. Ստեփանակերտի քաղաքապետ

Այսօր խորհրդակցություն է հրավիրվել Ստեփանակերտում, քանի որ արդեն երկրորդ օրն է, ինչ Արցախում առատ տեղումներ են և ձյան շերտը մի քանի տասնյակ բարձրության է հասնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը հանձնարարել է մոբիլիզացնել բոլոր ռեսուրսները ձնամաքրման աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու համար, տեղեկությունը հայտնում է Ստեփանակերտի քաղաքապետարանը։
Նշվում է, որ այսօր առավոտյան Սարգսյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ քաղաքապետարանի աշխատակազմի պատասխանատուների և համայնքային ընկերությունների տնօրենների մասնակցությամբ։
«Մարտ, ուշքի արի, դու գարուն ես». Սուրենյանը լուսանկար և տեսանյութ է հրապարակել մարզերից
Քննարկվել են մայրաքաղաքում երկրորդ օրն անընդմեջ տեղացող ձյան հետևանքով առաջացած խնդիրներն ու դրանց լուծման տարբերակները:
Նշենք, որ երեկ Ստեփանակերտում քաղաքային տրանսպորտը չի աշխատել առատ տեղումների պատճառով։