ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Հովհաննես Համբարձումյանը չի միանա Հայաստանի ազգային հավաքականին: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ մեր պաշտպանի COVID-19-ի թեստը դրական է։
Նրա փոխարեն հավաքական է հրավիրվել «Նոայի» պաշտպան Ժորդի Արարատը։
Հիշեցնենք, որ մարտի 24-ին և 29-ին Խոակին Կապառոսի սաները երկու ընկերական հանդիպում կանցկացնեն Չեռնոգորիայի հավաքականի հետ Երևանում և Նորվեգիայում՝ Օսլոյում: