Երևան-Սևան ճանապարհին մերկասառույցի պատճառով բախվել են 30-ից ավելի ավտոմեքենաներ

Ավտոճանապարհին ՃՏՊ–ի հետևանքով առաջացած խցանումը մի քանի կիլոմետրի է հասնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Այսօր մերկասառուցյի պատճատով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Shamshyan.com–ը գրում է, որ ժամը 11:50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում՝ դեպի Սևան ընթանալիս, բախվել են 30-ից ավելի տարբեր մակնիշի ավտոմեքենաներ՝ մոտ 6 կմ երկարությամբ խցանում առաջացնելով:
Տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարները այդ մի քանի կիլոմետրանոց հատվածը ճանապարհային ոստիկանների ու Հրազդանի բժիշկների հետ ոտքով շրջում են, անհրաժեշտության դեպքում հոսանքազրկում են ավտոմեքենաները, փակում գազաբալոնները:
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: