Եգիպտոսում ցուցադրվել են փարավոնների դամբարանում նոր հայտնաբերված հնագույն գերեզմանները

Sputnik
2 / 12

Լրագրողները պատրաստվում են մտնել Գիզայի Սակկարայի շրջանում վերջերս հայտնաբերված դամբարան։

4 / 12

Հնագիտության բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղար Մուստաֆա Կազիրին ուսումնասիրում է Սակկարայի աստիճանավոր բուրգի մոտակայքում վերջերս հայտնաբերված դամբարանի հիերոգլիֆները։

5 / 12

Նոր հայտնաբերված Ջեննի դամբարանում գտնված փայտե արձանիկ։

7 / 12

Լրագրողները մտնում են Գիզայի Սակկարայի շրջանում վերջերս հայտնաբերված դամբարան։

10 / 12

Հնագետը Գիզայի Սակկարայի շրջանում վերջերս հայտնաբերված դամբարանների մոտ։

Զբոսաշրջության և հնությունների նախարարության տվյալներով ՝ մարտի սկզբին հայտնաբերված հինգ դամբարանները վերաբերում են Հին թագավորության ժամանակներին (մ.թ.ա. 1570թ․ և մ. թ. ա. 1069 թ.) և Առաջին միջանկյալ ժամանակաշրջանին, որը Հին թագավորության փլուզումից հետո տևել է շուրջ 125 տարի:
Դամբարանները նախատեսված են եղել բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Հին Եգիպտոսի տարածաշրջանային և պալատական կառավարիչների համար։ Դրանք նկարազարդված են և շքեղ զարդարված։
Սակկարան Եգիպտոսի հին մայրաքաղաք Մեմֆիսում գտնվող ընդարձակ նեկրոպոլիսի մի մասն է, որը ներառում է հայտնի Գիզայի բուրգերը, ինչպես նաև Աբու-Սիրի, Դահշուրի և Աբու-Ռուվայշի ավելի փոքր բուրգերը։