ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Կապիտան Դերենիկ Տեմիրխանովը ռուսական բանակի հերոսներից ևս մեկն է դարձել Դոնբասի պաշտպանության հատուկ գործողության ընթացքում:
Ինչպես հաղորդում է ՌԴ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, ուկրաինացի ազգայնականներից բնակավայրերից մեկի ազատագրման գործողության ընթացքում կապիտան Տեմիրխանովը, գրագետ գնահատելով իրավիճակը, կազմակերպել է հակառակորդին ճակատից և եզրերից միաժամանակ հարվածներ հասցնելը, ինչպես նաև ականանետային հաշվարկների ճշգրիտ կրակով ապահովել է անձնակազմի առաջխաղացումը։
Կապիտան Դերենիկ Տեմիրխանով
«Հակառակորդի գերազանցող ուժերի դեմ չորս ժամ տևած մարտի ընթացքում, գումարտակի հրամանատարի ինքնազոհության և հմուտ քայլերի շնորհիվ, նրա ստորաբաժանումը մարտի դաշտում առավելության է հասել»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Արդյունքում կատաղի մարտի ընթացքում ոչնչացվել է հակառակորդի մինչև 10 միավոր մարտական տեխնիկա և մոտ 100 ազգայնական։ Մյուս ազգայնականները ստիպված են եղել նահանջել և լքել բնակավայրը։
Կապիտանի վճռական գործողությունների և իրեն ենթակա զորակազմը հմուտ ղեկավարելու շնոհիվ ռուսական զորքերին հաջողվել է ջախջախել հակառակորդի՝ թվաքանակով զգալիորեն գերազանցող ուժերին և ազատագրել բնակավայրը։