Բելգիայում մեքենան ամբոխի մեջ է մխրճվել, կան զոհեր ու վիրավորներ

4 մարդ զոհվել է, 12-ը ստացել են ծանր, ևս 20-ը՝ թեթև մարմնական վնասվածքներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Վալոնիայի տարածաշրջանում (Բելգիա) ավտոմեքենան մխրճվել է դիմակահանդեսին մասնակցող ամբոխի մեջ, հայտնում է RTBF հեռուստաալիքը։
Դեպքը տեղի է ունեցել Բրյուսելից 50 կմ հեռու գտնվող Ստրեպի-Բրաքենյի քաղաքում կիրակի առավոտյան, 4 մարդ զոհվել է, 12-ը ստացել են ծանր, ևս 20-ը՝ թեթև մարմնական վնասվածքներ։
Նշվում է, որ ավտոմեքենայում գտնվող մարդկանց ձերբակալել են։