Արցախում դպրոցներն ու մանկապարտեզները վաղը չեն գործի. «մեղավորը» ձյունն է

Հաջորդող օրերի պարապմունքների վերաբերյալ լրացուցիչ որոշում կկայացվի վաղը՝ ըստ եղանակային պայմանների:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Արցախում դպրոցներն ու մանկապարտեզները վաղը չեն գործի` ոչ բարենպաստ եղանակով պայմանավորված։ Նման հայտարարություն է տարածել Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
«Եղանակային աննախադեպ պայմանների հարուցած դժվարություններից ելնելով՝ մարտի 21-ի դպրոցական պարապմունքներն ու մանկապարտեզների աշխատանքը տեղափոխվում է մարտի 26»,–նշված է հայտարարարության մեջ։
Հաջորդող օրերի պարապմունքների վերաբերյալ լրացուցիչ որոշում կկայացվի վաղը՝ ըստ եղանակային պայմանների ու ձյան մաքրման աշխատանքների արդյունքների:
Հիշեցնենք, որ երեկվանից Արցախում առատ ձյուն է տեղում. որոշ տեղերում ձյան շերտի բարձրությունը մեկ մետրից էլ ավելին է։ Ստեփանակերտում երեկվանից հասարակական տրանսպորտը չի աշխատում։