Վայոց Ձորում «Nissan Pathfinder»–ը բախվել է ոստիկանության «Toyota Corolla»–ին

Ոստիկանական ավտոմեքենա, արխիվային լուսանկար
Ոստիկանության աշխատակիցը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բուժկենտրոն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Այսօր Վայոց Ձորի մարզում «Nissan Pathfinder»-ը բախվել է ճանապարհային ոստիկանության «Toyota»-ին։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ կայքի` դեպքը գրանցվել է ժամը 17:40-ի սահմանում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 166 կմ հատվածում։
Վթարի հետևանքով ոստիկանության տեսուչը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վայքի բժշկական կենտրոն:
Ըստ նախնական վարկածի` «Nissan Pathfinder»-ը դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի և բախվել ՃՈ ավտոմեքենային։
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. 4 հոգու հիվանդանոց են տեղափոխել