Վահագն Դավթյանը դարձավ օղակների ոսկե մեդալակիր

Վահագն Դավթյան
Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան հրապարակել է Վահագն Դավթյանի ելույթի ու պարգևատրման հանդիսավոր արարողության կադրերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Կահիրեում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլային մրցաշարում ոսկե մեդալ նվաճեց Հայաստանի ներկայացուցիչ Վահագն Դավթյանը։
Նա եզրափակիչում վաստակեց 14.800 միավոր։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլում նժույգ թափերի վարժությունում Հայաստանի ներկայացուցիչ Հարություն Մերդինյանն արծաթե մեդալ է նվաճել։
Աշխարհի գավաթի հերթական փուլային մրցաշարում 4 մարմնամարզիկով ներկայացած Հայաստանի թիմը մասնակից ունի նաև հենացատկի, ազատ վարժության և պտտաձողի վարժությունների եզրափակիչներում, որտեղ մասնակցելու է Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը։