Շղթայական վթար Թուրքիայում. 17 մարդ Է տուժել

Թուրքիա
Բոլոր տուժածները հոսպիտալացվել են։ Երեքը ծանր վիճակում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Թուրքիայում շղթայական վթարի հետևանքով 17 մարդ Է տուժել։ Տեղեկությունը հայտնում է երկրի առողջապահության նախարար Ֆահրեթին Կոջան։
«Նրանցից երեքի վիճակը ծանր է։ Բոլորը հոսպիտալացված են»,– գրել է նախարարը Twitter-ում։
Նա նշել է, որ շտապօգնության 10 մեքենա է մեկնել դեպքի վայր։
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. 4 հոգու հիվանդանոց են տեղափոխել