Սևիկյան եղբայրները հանդես կգան Հայաստանի հավաքականում. Գիլոյանը խոսել է նրանց հոր հետ

Էդգար Սևիկյան
ԿԳՄՍ փոխնախարարն ասել է` ինչու չեն կարող հավաքական հրավիրել Արսեն Զախարյանին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Սևիկյան եղբայրները` Էդգարը և Էրիկը, հանդես կգան Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում։ Տեղեկությունը հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը «Շանթ» հեռուստաընկերության եթերում։

«Արսեն Զախարյանին արդեն չենք կարող հրավիրել Հայաստանի հավաքական. նա հայտավորված է եղել Ռուսաստանի հավաքականի կազմում, իսկ ֆուտբոլում հնարավոր չէ փոխել քաղաքացիությունը։ Բայց Սևիկյան եղբայրների համար արդեն պայմանավորվել եմ։ Նրանց հոր՝ Նորայր Սևիկյանի հետ արդեն խոսել եմ, նրանք կմիանան Հայաստանի հավաքականին»,- ասել է Գիլոյանը։

20-ամյա Էդգար Սևիկյանը հանդես է գալիս իսպանական «Լևանտեի» կազմում, իսկ Էրիկ Սևիկյանը՝ «Վալենսիայի» Մ19 թիմի կազմում։ Էդգարը մինչ այս ներկայացնում էր Ռուսաստանի երիտասարդական հավաքականը։
Հայ 2 ֆուտբոլիստի գոլերը հայտնվել են ՌԴ-ի Պրեմիեր լիգայի վերջին տուրի լավագույն հնգյակում