Ռուսաստանի կառավարությունը «Օդնոկլասսնիկի» սոցցանցում պաշտոնական խումբ է գրանցել

ՌԴ կառավարության շենքը
Ուկրաինայում հատուկ գործողության ֆոնին Արևմուտքը սահմանափակել է սոցիալական կայքերում հրապարակվող տեղեկատվությունը, ՌԴ պաշտոնական մարմինների ու լրատվամիջոցների էջերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Ռուսաստանի կառավարությունը «Օդնոկլասսնիկի» սոցիալական կայքում պաշտոնական խումբ է բացել, որտեղ ամեն օր կհրապարակվեն հիմնական որոշումների մասին հաղորդագրություններ։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի գործադիր մարմնի պաշտոնական կայքը։
«Կառավարությունը որոշել է «Օդնոկլասսնիկի» սոցիալական ցանցում պաշտոնական խումբ բացել, որպեսզի քաղաքացիները, որոնք նախընտրում են տեղեկություններ ստանալ սոցիալական ցանցերից, կարողանան առաջին ձեռքից և մատչելի ձևաչափով տեղեկանալ հիմնական նորություններին»,- ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ ՌԴ կառավարությունն ամեն օր թարմ տեղեկություններ կհրապարակի ընդունված առանցքային որոշումների, վարչապետ Միխայիլ Միշուստինի ու նրա տեղակալների աշխատանքային այցերի մասին:
Հիշեցնենք, որ Ուկրաինայում հատուկ գործողության ֆոնին Արևմուտքը սահմանափակել է սոցիալական կայքերում հրապարակվող տեղեկատվությունը, ՌԴ պաշտոնական մարմինների ու լրատվամիջոցների էջերը։
Սիմոնյանն ասել է` որ արտահայտության համար է Եվրոպան իր նկատմամբ պատժամիջոցներ սահմանել