Մխիթարյանն ու Սելարայանը հայտնվել են նախկին ԽՍՀՄ–ի ամենաթանկ կիսապաշտպանների տասնյակում

Հենրիխ Մխիթարյան
Հենրիխ Մխիթարյանն ու Լուկաս Սելարայանը վարկանիշի չորրորդ և հինգերորդ տեղերում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը և ազգային թիմի կիսապաշտպան Լուկաս Զելարայանը հայտնվել են հետխորհրդային տարածքի ամենաթանկարժեք կիսապաշտպանների տասնյակում: Տեղեկությունը հայտնում է Transfermarkt-ը։
Մխիթարյանն ու Սելարայանը զբաղեցրել են համապատասխանաբար չորրորդ և հինգերորդ տեղերը: Հայաստանի հավաքականի նախկին ավագի տրանսֆերային արժեքը գնահատվում է 10 միլիոն եվրո, իսկ Սելարայանինը՝ 8 միլիոն։
«Ռոման» երկու տարվա նոր պայմանագիր կառաջարկի Հենրիխ Մխիթարյանին. ԶԼՄ
Տասնյակը գլխավորում է իտալական «Ատալանտայի» ուկրաինացի լեգեոներ Ռուսլան Մալինովսկին (30 միլիոն եվրո): Երկրորդ տեղում է ռուս ֆուտբոլիստ Ալեքսանդր Գոլովինը (25 միլիոն եվրո), որը խաղում է ֆրանսիական «Մոնակոյում»: Երրորդ տեղում է «Ատալանտայի» ֆուտբոլիստ Ալեքսեյ Միրանչուկը (11 միլիոն եվրո)։
Ես շոկի մեջ էի. Լուսինե Կարապետյանը ոսկե մեդալ է նվաճել Խանտի Մանսիյսկում