Մենք տեսել ենք նացիզմը 1915-ին և Արցախում. Երևանում ակցիա անցկացվեց ի պաշտպանություն ՌԴ–ի

Ակցիա Երևանում
Ցուցարարները երթով շարժվել են դեպի Հայաստանում ՌԴ դեսպանատուն, որտեղ մտադիր են աջակցություն հայտնել բարեկամական երկրին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Երևանում այսօր բազմամարդ ցույց էր կազմակերպվել ի պաշտպանություն Ռուսաստանի։ Մասնակիցները եկել էին ՌԴ և ՀՀ դրոշներով, «Հանուն դենացիֆիկացիայի ու մարդասիրության», «Հանուն ճշմարտության», «Հանուն արդարության» և «Ֆաշիզմի դեմ դաշնակիցը մոտ է» պաստառներով, ինչպես նաև ռազմական գործողության խորհրդանիշ «Z» և «V» տարբերանշաններով։
Ակցիա Երևանում
Ակցիայի մասնակից քաղաքական ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հանդես եկան ելույթներով։
«Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ, «Հզոր Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման գործկոմի անդամ Հայկ Բաբուխանյանն ասաց, որ Հայաստանը պետք է լինի Ռուսաստանի կողքին, քանի որ երկու ազգերի եղբայրությունն ապացուցվել է մարտի դաշտում։ Ռուս զինվորներն այսօր կանգնած են ՀՀ սահմաններում ու Արցախում։
Ակցիա Երևանում
«Մենք հավաքվել ենք՝ «ո՛չ» ասելու նացիզմին։ Մենք ինքներս մեր պատմության ընթացքում եղել ենք նացիզմի զոհ։ Մենք 1915թ ենք տեսել, որը հենց նացիզմ էր։ Այդ նացիզմի գռեհիկ ու արյունարբու դեմքը մենք տեսել ենք Արցախում, մենք տեսել ենք ամենուրեք։ Մեր պապերը նացիզմի դեմ պայքարել են Հայրենական մեծ պատերազմում, և այսօր մենք ասում ենք` նացիզմն է, որ ոտնահարում է ազգերի ինքնորոշման իրավունքը։ Նացիզմն է, որ ասում է, որ ազգերի իրավահավասարություն չկա»,- ասաց նա։
«Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանն էլ շեշտեց, որ իրենք հավաքվել են հանուն ուժեղ ու ամուր Հայաստանի։
«Ուժեղ են նրանք, ովքեր ունեն ուժեղ ընկերներ, ովքեր ընկերություն են անում ուժեղ, ազնիվ ու բարոյական ընկերներ։ Իսկ ռազմավարական գործընկերոջը բարոյական աջակցություն ցուցաբերելու համար մենք մասնակցում ենք այս միջոցառմանը»,– ասաց նա։
Տիգրան Ուրիխանյան
Ելույթներից հետո ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին դեպի ՌԴ դեսպանատուն։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 24–րդ օրը։
1 / 15

Մասնակիցները եկել էին ՌԴ և ՀՀ դրոշներով

2 / 15

Ակցիան բազմամարդ էր

3 / 15

Դրոշներ

4 / 15

Մարդիկ ծածանում են Հայաստանի ու Ռուսաստանի դրոշները

5 / 15

Ակցիայի մասնակիցները

6 / 15

Հավաքվածները երթով շարժվեցին դեպի ՌԴ դեսպանատուն

7 / 15

Երթն ուղեկցվում էր թմբուկների զարկերով

8 / 15

Թալինի բնակիչներ

9 / 15

Պաստառների վրա ռազմական գործողության խորհրդանիշ «Z» և «V» տարբերանշաններ կային

10 / 15

Դեսպանատան մոտ

11 / 15

Պաստառի վրա գրված է. «Ռուսաստան–Հայաստան–բարեկամություն»

12 / 15

Ակցիայի ընթացքում մասնակիցները նաև պարեցին

13 / 15

«Բերդ» պարը ոգևորեց ակցիայի մասնակիցներին

14 / 15

Ակցիայի մասնակիցներից մեկը

15 / 15

Ակցիան ավարտվեց ՌԴ դեսպանատան մոտ