Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. 4 հոգու հիվանդանոց են տեղափոխել

Վթար
Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Opel» մակնիշի ավտոմեքենաներ են բախվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 57 կմ հատվածում բախվել են «Opel Zafira», «Opel Vectra», «Opel Vectra B» մակնիշի ավտոմեքենաները։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Ըստ հաղորդագրության` 4 հոգու մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Թալին» բժշկական կենտրոն։
Տուժածներին օգնության են հասել քաղաքացիները, հրշեջ-փրկարարներն ու Թալինի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
Ավտոմեքենան ընկել է Հրազդան գետը