ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր, Հայաստանի հավաքականի ավագ, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովն այսօր Դուբայում անցկացված պրոֆեսիոնալ բռնցքամարտի «Probellum» պրոմոութերական ընկերության մրցաշարում երրորդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում։
29-ամյա Բաչկովը տեխնիկական նոկաուտով հաղթել է 39-ամյա արգենտինացի Քրիստիան Կորիային։
Ռինգի մրցավարը մենամարտը կանգնեցրել է 8-րդ ռաունդում և հաղթանակ գրանցել։
Բաչկովը պրոֆեսիոնալ ռինգում առաջին մենամարտն անցկացրել էր 2020թ. հոկտեմբերի 9-ին` հաղթելով 32-ամյա վենեսուելացի Սամուել Գոնսալեսին։ Երկրորդ մենամարտն անցկացրել էր 2021 թվականի ապրիլի 9-ին և հաղթել ազգությամբ թուրք, Ուկրաինան ներկայացնող Բինալի Շախմանդարովին։