ՀՀ–ից հնարավոր կլինի առցանց առևտրի ավելի մեծ ծավալ իրականացնել առանց մաքսատուրք վճարելու

Առցանց գնման կայք
ԵԱՏՀ խորհրդի որոշումը թույլ կտա ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիներին օտարերկրյա առցանց խանութներից անձնական օգտագործման ապրանքներ ձեռք բերել` խուսափելով դրանց հնարավոր դեֆիցիտից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. ԵԱՏՄ անդամ երկրների, այդ թվում Հայաստանի բնակիչներն այսուհետ կարող են առցանց առևտրի ավելի մեծ ծավալ իրականացնել առանց մաքսատուրք վճարելու։ Որոշումն ընդունվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի երեկվա նիստում և ուժի մեջ է մտնելու 10 օր անց` մարտի 28-ից։

Որոշման համաձայն` ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրների հետ ապրանքների առանց մաքսատուրքերի ներմուծման շեմը ֆիզիկական անձանց համար բարձրացվել է մինչև 1000 եվրո՝ գործող 200–ի փոխարեն։

Անմաքս առևտրի ժամկետը երկարաձգվել է մինչև 2022 թվականի հոկտեմբերի 1-ը։
Առանց մաքսատուրքի ապրանք հնարավոր կլինի ԵԱՏՄ երկրներ ներմուծել, եթե ծանրոցի արժեքը չի գերազանցում 1000 եվրոն, իսկ քաշը` 31 կգ-ը։ Դրանից ավել քաշի դեպքում գնորդները ստիպված կլինեն վճարել պատվերի արժեքի 15%-ը, բայց ոչ պակաս, քան 2 եվրո` 1 կգ-ի համար:
ԵԱՏՀ խորհրդի մեկնաբանմամբ` այս որոշումը ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիներին թույլ կտա օտարերկրյա առցանց խանութներից անձնական օգտագործման ապրանքներ ձեռք բերել` խուսափելով դրանց հնարավոր դեֆիցիտից։
Հիշեցնենք` ՌԴ–ի դեմ կիրառված սահմանափակումների ֆոնին մտավախություն կա, որ ԵԱՏՄ անդամ երկրներում կարող է արևմտյան արտադրության ապրանքների, մասնավորապես էլեկտրոնային ապրանքների դեֆիցիտ առաջանալ։
Հայաստանը հացահատիկի խնդիր չի՞ ունենա․ էկոնոմիկայի նախարարության պարզաբանումը