Հայ մարմնամարզիկն արծաթե մեդալ է նվաճել Եգիպտոսում ընթացող աշխարհի առաջնությունում

Հարություն Մերդինյան
Աշխարհի առաջնության երրորդ փուլը մեկնարկել է Կահիրեում մարտի 17-ին և կավարտվի մարտի 20-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլում նժույգ թափերի վարժությունում Հայաստանի ներկայացուցիչ Հարություն Մերդինյանն արծաթե մեդալ է նվաճել։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։
Կահիրեում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանը ներկայացնում են Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Վահագն Դավթյանը և Հարություն Մերդինյանը։
Հայաստանի հավաքականի բոլոր ներկայացուցիչները դուրս են եկել աշխարհի առաջնության եզրափակիչ։
Աշխարհի առաջնությունը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում մեկնարկել է մարտի 17-ին և կավարտվի մարտի 20-ին։
Ես շոկի մեջ էի. Լուսինե Կարապետյանը ոսկե մեդալ է նվաճել Խանտի Մանսիյսկում